Որքան եկամուտ է ստացել Meta-ն Instagram-ից. Bloomberg

1 Min Read

Ըստ փաստաթղթերի, որոնք հրապարակվել են առաջին անգամ, Meta-ն 2022 թվականի առաջին կիսամյակում իր եկամուտների գրեթե 30%-ը ստացել է Instagram-ից,- գրում է Bloomberg-ը։

Առևտրի դաշնային հանձնաժողովի հրապարակած փաստաթղթերի համաձայն ՝ 2020 թվականին Instagram-ի եկամուտը կազմել է 22 մլրդ դոլար կամ Meta-ի ընդհանուր վաճառքի 26%-ը։ Instagram-ի եկամուտները 2021 թվականին աճել են մինչև 32.4 մլրդ դոլարով կամ Meta-ի ընդհանուր վաճառքի 27%վ:

2022 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում հավելվածից ստացված եկամուտը կազմել է 16.5 մլրդ դոլար։

Թվերը հաստատում են, որ Instagram-ն ավելի արագ տեմպերով է զարգանում, քան Meta սոցիալական ցանցի մյուս հավելվածները: Դրանք նաև վկայում են ընկերության ֆինանսական հաջողության մասին, քանի որ գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը 2012 թվականին հավելվածը գնել է ընդամենը 715 մլն դոլարով:

Meta-ն չի բացահայտել Instagram-ից ստացված եկամուտների հայտարարագրերը: Ընկերության ներկայացուցիչն էլ տեղեկություն չի տրամադրել:

 

 

 

Կիսվեք այս հոդվածով