Ի՞նչ նվերներ են գնել Հայաստանի բնակիչները Wildberries-ից ապրիլի 7-ին ընդառաջ

1 Min Read

Ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է Մայրության և գեղեցկության տոն։ Wildberries-ում վերլուծել են, թե Մայրության տոնին ընդառաջ ինչ նվերներ են նախընտրել գնորդները մարկետպլեյսից։

Մարտի 18-31-ն ընկած ժամանակահատվածում ամենապահանջված գնումների տասնյակի շարքում ներառվել են այնպիսի ապրանքային խմբեր (կատեգորիա), ինչպիսիք են՝ խնամքի միջոցներ, էլեկտրոնիկա, ապրանքներ տան համար, կանացի հագուստ և կոշիկ, զարդեր, կենցաղային և խոհանոցային տեխնիկա, աքսեսուարներ, գրքեր, ձեռագործության համար պարագաներ և պայուսակներ։

Ըստ Wildberries-ի վաճառքի ցուցանիշների, նշված ժամանակահատվածում Հայաստանից ամենաշատը գնել են դեկորատիվ կոսմետիկայի փաթեթներ և նվեր-հավաքածուներ։ Այս ապրանքային խմբի պատվերների թիվն աճել է 90%-ով, իսկ նվեր-հավաքածուների՝ 81%-ով։

Ուշագրավ է, որ գրքերը շարունակում են մնալ պահանջված նվերներից․ երկու շաբաթվա կտրվածքով ավելի քան 5 հազար գիրք է պատվիրվել, գրքերի պատվերների քանակի աճը կազմել է 96%։

Մեծ պահանջարկ ունեն նաև ձեռագործության համար հավաքածուները (+91%): Իհարկե, որպես նվեր կանանց համար ընտրվել են զարդեր և բիժուտերիա՝ վաճառքն աճել է 108%-ով:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով