Ավստրալիայում պատմել են տեղի միլիարդատերերի ժլատության մասին

1 Min Read

Համեմատած այլ երկրների հարուստների հետ՝ Ավստրալիայի ամենահարուստ քաղաքացիները նախընտրում են «կառչել իրենց հարստությունից» և այդքան էլ ակտիվորեն չեն զբաղվում բարեգործությամբ։ Այս մասին օգոստոսի 29-ին հաղորդել է Nine News-ը, վկայակոչելով Սոցիալական ազդեցության կենտրոնի (CSI) նոր զեկույցը, որն ուսումնասիրում է բարեգործական նվիրատվությունների դիմումները։

Զեկույցի համաձայն ՝ Ավստրալիայի 200 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը 2015 թվականից ի վեր գրեթե եռապատկվել է՝ 195,9 միլիարդ դոլարից հասնելով 555 միլիարդ դոլարի, ասվում է զեկույցում:

Երկրի էլիտային է պատկանում Ավստրալիայի հարստության 3,8 %-ը, մոտավորապես 14, 677 տրիլիոն դոլարից մոտ 555 միլիարդ դոլարը:

Սակայն, չնայած այն հանգամանքին, որ ավստրալական վերնախավի հարստությունն անցյալ տարվա ընթացքում աճել է 15,7%-ով, նվիրատվությունները նվազել են 2,3%-ով, ասվում է զեկույցում։

Զեկույցը ցույց է տվել, որ Ավստրալիայում բարեգործությունը գնահատվում է ՀՆԱ-ի ավելի ցածր տոկոսով (0,81%)՝ համեմատած Միացյալ Թագավորության (0,96%), Կանադայի (1%), Նոր Զելանդիայի (1,84%) և ԱՄՆ-ի հետ (2,1%)։

Կիսվեք այս հոդվածով