«SK Hynix»-ը սկսում է նոր սերնդի հիշողության չիպերի զանգվածային արտադրությունը

1 Min Read

NVIDIA-ի մատակարար «SK Hynix» ընկերությունը հայտարարել է, որ գործարկել է հաջորդ սերնդի բարձր թողունակության հիշողության չիպերի զանգվածային արտադրություն։ Դրանք օգտագործվում են արհեստական ինտելեկտի համակարգերում, և առաջին առաքումներն արդեն մարտ ամսվա ընթացքում հասել են NVIDIA-ին:


ԱՄՆ-ը հերթական ներդրումը կանի՝ նվազեցնելու կախվածությունը օտարերկրյա արտադրությունից. Reuters

Չիպերի HBM3E նոր տեսակը մրցակցության մարտահրավեր է. փետրվարին Micron Technology-ը հայտարարել էր, որ սկսել է նման չիպերի զանգվածային արտադրություն, իսկ Samsung Electronics-ը մշակել է արդյունաբերության առաջին «12-stack hbm3e» չիպերը:

Այնուամենայնիվ, SK Hynix-ը գլխավորում է «HBM» չիպերի շուկան, քանի որ այն ներկայումս օգտագործվող տարբերակի ՝ «HBM3» -ի միակ մատակարարն է Nvidia-ի համար, իսկ վերջինիս պատկանում է արհեստական ինտելեկտի (AI) չիպերի շուկայի 80%-ը

SK Hynix-ն ապահովել է բացարձակ դիրք շուկայում և ակնկալվում է, որ բարձրակարգ հիշողության չիպերի արտադրության աճը կլինի ամենաագրեսիվը չիպերի արտադրողների շրջանում:

SK Hynix-ի բաժնետոմսերի արժեքը վերջին 12 ամիսների ընթացքում կրկնապատկվել է ՝ շնորհիվ «HBM» չիպերի շուկայում իր առաջատար դիրքի:

Կիսվեք այս հոդվածով