Հայաստանը շարունակում է իր քաղաքականությունը տեխնոլոգիական զարգացման գործում։ Այս գործընթացը կոչված է ոչ միայն ապահովելու տնտեսության առաջանցիկ տեմպերով զարգացումը, այլ նաև ՀՀ անվտանգությունը։ 44-օրյա աղետաբեր պատերազմը, ինչպես նաև ռուս-ուկրաինական չավարտվող պատերազմը հստակորեն ցույց են տալիս, թե ինչպիսին է լինում պատերազմը թվային դարաշրջանում։
Վերջին շրջանում նկատելի է տեխնոլոգիական ընկերությունների հետաքրքրվածությունը Հայաստանի հանդեպ։ Այս առումով նշանակալի էր համաշխարհային «NVIDIA» ընկերության մուտքը Հայաստան։
«SK Hynix»-ը սկսում է նոր սերնդի հիշողության չիպերի զանգվածային արտադրությունը
NVIDIA ընկերությունն իրապես մեծ մասշտաբներ ունեցող վերազգային կորպորացիա է, որը մեծ համբավ ունի համաշխարհային բարձր տեխնոլոգիական շուկայում։
Ընկերության արժեթղթերը շարունակում են շրջանառվել աշխարհի խոշորագույն բորսաներում։ Չնայած NVIDIA-ի մասշտաբայնությանը՝ այն ունի լրջագույն մրցակիցներ, որոնք տեխնոլոգիական ոլորտում ևս իրենց ուրույն տեղն ունեն։
NVIDIA-ի մրցակից ընկերություններ են համարվում «INTC», «TSM», «MU» և «AMD» ընկերությունները։ Վերջիններիս արժեթղթերը ևս շրջանառվում են բորսաներում, սակայն նրանց արժեքները զգալի զիջում են NVIDIA-ի արժեթղթերի արժեքին․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ NVIDIA-ի 1 արժեթղթի գինը 2024թ. մարտի 3-ին կազմել է $889․64։ Այն պարագայում, երբ «INTC», «TSM», «MU» և «AMD» ընկերությունների արժեթղթերի գները կազմել են համապատասխանաբար $40․33, $142, $128․01 և $180,77:
2023թ․ ապրիլ-2024թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում NVIDIA-ի արժեթղթի արժեքը միջինում կազմել է $495․59։ Ընկերության արժեթղթի արժեքի առավելագույն մակարդակը դիտվել է 2024թ. մարտի 25-ին՝ $950․02, իսկ նվազագույն արժեքը՝ 2023թ. ապրիլի 25-ին՝ $262․33։
Դիտարկվող ժամանակահատվածում բավականին ցածր է եղել INTC-ի արժեթղթերի արժեքը. միջին արժեքը դիտարկվող ժամանակահատվածում կազմել է $37,67, իսկ նվազագույն և առավելագույն արժեքները հաստատվել են համապատասխանաբար $27,13 և $50,61 մակարդակներում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում