Շվեդական Ericsson-ը մինչև տարեվերջ կլքի Ռուսաստանը

1 Min Read

Շվեդական Ericsson ընկերությունը մինչև տարեվերջ կփակի իր ստորաբաժանումը Ռուսաստանում։ Այս մասին հայտնում են «Կոմերսանտ»-ի հեռահաղորդակցության շուկայի աղբյուրները։ Ըստ նրանց՝ օգոստոսի 22-ին Ericsson-ի գլխամասային գրասենյակը ծանուցել է ռուսական ստորաբաժանմանը, որ այն կփակվի մինչև տարեվերջ, և բոլոր աշխատակիցները կազատվեն աշխատանքից։

Ericsson-ը հաստատել է թերթի այն տեղեկությունը, որ ընկերությունը առաջիկա ամիսներին աստիճանաբար կդադարեցնի իր գործունեությունը Ռուսաստանում «քանի որ այն կատարում է իր պարտավորությունները հաճախորդների հանդեպ», և խոստացել է «ֆինանսական և սոցիալական» աջակցություն աշխատակիցներին:

SPARK-Interfax-ի փոխանցմամբ՝ Ericsson Corporation-ը ստեղծվել է 1994 թվականին։ 2021 թվականի վերջին եկամուտը կազմել է 4,9 միլիարդ ռուբլի՝ 533 միլիոն ռուբլի զուտ շահույթով։

Ընկերությունն ունի 565 աշխատակից։ Ռուսական հեռահաղորդակցության սարքավորումների շուկայում Ericsson-ի մասնաբաժինը կազմում է մոտ 20%: Էրիքսոնը Ռուսաստանում աշխատել է հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորների հետ։

Share This Article