Ստեղծվել է աշխարհի ամենամեծ թվային տեսախցիկը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

1 Min Read

Սթենֆորդի գիտնականներն ու Ազգային արագացուցիչ լաբորատորիայի ինժեներները պատրաստել են պատմության մեջ ամենամեծ թվային տեսախցիկը: 3200 մեգապիքսելանոց սարքը շուտով կուղարկվի Վերա Ռուբին աստղադիտարան և կտեղադրվի «Տիեզերքի և ժամանակի ժառանգության ուսումնասիրություն» (LSST) աստղադիտակում:

Վերա Ռուբինի աստղադիտարանի նախագիծը սկսվել է դեռ 2014 թվականի օգոստոսին։ Շինարարությունը սկսվել է 2015 թվականին Չիլիում Սերրո Պաչոն լեռան վրա:

Աստղադիտարանը պետք է սկսի գործել 2025 թվականի հունվարին։ Հաջորդ տասը տարիների ընթացքում LSST-ի տեսախցիկը կուսումնասիրի հարավային երկինքը՝ գիտնականներին տալով ժամանակակից ֆիզիկայի ամենախոր առեղծվածներից մի քանիսը լուծելու կարևոր հուշումներ:

LSST տեսախցիկը տպավորիչ է իր մասշտաբով: Դրա թույլատրելիությունը 3200 մեգապիքսել է (3,2 գիգապիկսել), իսկ քաշը՝ 3000 կիլոգրամ (3 տոննա)։ Տեսախցիկի ստեղծած պատկերներն այնքան հսկայական են, որ դրանք 1:1 հարաբերակցությամբ ցուցադրելու համար կպահանջվի 378 4K հեռուստացույց:

Տեսախցիկը ունի երկու ոսպնյակ: Առաջինի տրամագիծը 1,5 մետր է։ Երկրորդը 90 սանտիմետր է։

2020 թվականին այս տեսախցիկով արվել է առաջին լուսանկարը՝ գիտնականներն այն փորձարկել են բրոկկոլիի գլխի վրա։ Բանջարեղենն ընտրվել է իր յուրահատուկ կառուցվածքի պատճառով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով