Հիմնանորոգվում է Տ-3-44, /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ճանապարհի կմ0+000-կմ7+300 հատվածը։
7.3կմ երկարությամբ ճանապարհը միմյանց է կապում Արմավիրի մարզի Ծիածան‚ Աղավնատուն-Լեռնամերձ բնակավայրերը։
Շինաշխատանքները մեկնարկել են գարնանը‚ կատարվել են հողային‚ մայթերի կառուցման և այլ աշխատանքներ։
Ավելի քան 1կմ տեղամասում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։