Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով

0 Min Read

Ապրիլի 9-ին Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Համաժողովին կմասնակցեն և ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևը։

Կքննարկվեն Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և լոգիստիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։

Երկու երկրների գործարարների միջև տեղի կունենան B2B ձևաչափով հանդիպումներ, կստորագրվեն մի շարք պայմանագրեր և հուշագրեր։

Կիսվեք այս հոդվածով