Mercedes-ը ցուցադրել է ֆուտուրիստական ​​Actros L ProCabin տրակտորը

1 Min Read

Mercedes-Benz ընկերությունը ցուցադրել է Actros L ProCabin ֆուտուրիստական տրակտորը, որն առանձնանում է իր վերափոխված խցիկով,- գրում է Autopilot.ru-ն:

Դիզելային շարժիչով բեռնատարի խցիկն ունի նոր էլեկտրաշարժիչ։ ProCabin տարբերակն առանձնանում է նոր խցիկով, որն ունի հատուկ դիզայն, որն էլ թույլ է տալիս խնայել էներգիա։ 

Նոր արտադրանքը հասանելի է երեք չափսերով՝ Stream, Big, Giga Space: Բեռնատարն ունի ամբողջովին LED օպտիկա, ինչպես նաև վարորդին օգնող էլեկտրոնային համակարգերի ընդլայնված ցանկ, որոնք ուղղված են երթևեկության անվտանգության բարձրացմանն ու վառելիքի արդյունավետ օգտագործմանը:

Նշվում է, որ Actros L ProCabin-ը 3%-ով ավելի քիչ վառելիք է ծախսում, քան սովորական խցիկով Actros L-ը:

Mercedes-Benz Actros L ProCabin տրակտորը Եվրոպայում հասանելի է ապրիլից, իսկ մյուս հաճախորդների համար նոր բեռնատարի մատակարարումները կսկսվեն դեկտեմբերից:

Հիշեցնենք, որ Mercedes-Benz eActros 600-ի պրեմիերան, որի մոտիվներով էլ պատրաստվել է այս նորույթը, կայացել է 2023 թվականի վերջին։

Կիսվեք այս հոդվածով