Moderna-ն դատի է տվել Pfizer-ին և BioNTech-ին

1 Min Read
Ամերիկյան Moderna դեղագործական ընկերությունը դատի է տվել մրցակից Pfizer-ին և նրա գերմանական գործընկեր BioNTech-ին՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման մեջ արտոնագրային խախտման համար։ Moderna-ն պնդում է, որ իրենք պատճենել են իր տեխնոլոգիան, որը մշակվել է կորոնավիրուսային համաճարակից տարիներ առաջ:
Ըստ հաղորդագրության՝ «Moderna-ն կարծում է, որ Pfizer-ի և BioNTech-ի կողմից մշակված COVID-19-ի դեմ Comirnaty պատվաստանյութը խախտում է Moderna-ի կողմից 2010-ից 2016 թվականներին ներկայացված արտոնագրերը, որոնք վերաբերում են հիմքում ընկած mRNA տեխնոլոգիային»: Դեղագործական ընկերությունը պնդում է, որ մրցակիցները պատճենել են տեխնոլոգիան առանց թույլտվության։
Նշվում է, որ Moderna-ն հայց է ներկայացրել միայն հիմա, քանի որ 2020 թվականի հոկտեմբերին պարտավորվել է չպաշտպանել իր արտոնագրերը համաճարակի ժամանակ՝ պատվաստանյութերի գլոբալ հասանելիությունն ապահովելու համար։ Ընկերությունը չի ձգտում արգելել մրցակցի պատվաստանյութի վաճառքը և մտադիր չէ իր արտոնագիրը տարածել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների վրա:
Pfizer-ը և BioNTech-ը նշել են, որ իրենց արտադրանքն օրիգինալ է. նրանք վստահ են իրենց մտավոր սեփականության վրա և կպաշտպանեն իրենց մեղադրանքներից: Նշենք, որ նախկինում այլ դեղագործական ընկերություններ ևս նմանատիպ հայցեր ներկայացրել են Pfizer-ի, BioNTech-ի և Moderna-ի դեմ:

Կիսվեք այս հոդվածով