Հայաստանի սպառողական շուկայում 1 տարվա ընթացքում գներն ընկել են 1,2 %-ով։ Մարտ ամսվա տվյալները Banksnews.am-ը ստացել է ՀՀ Վիճակագրական կոմիտեից։
Ամենաշատն էժանացել են սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները՝ 5,6 %-ով։ Գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում:
Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.2%-ով։
Այսպես․
- Հացաբուլկեղեն և ձավարեղեն՝ -6.8 %-ով
- Միս՝ -1.7 %-ով
- Ձուկ և ծովամթերք՝ -6.7 %-ով
- Կաթնամթերք, պանիր և ձու` -1.7 %-ով
- Յուղեր և ճարպեր` -16.5%-ով
- Միրգ` -2.7 %-ով
- Բանջարեղեն` -13.8 %-ով
- Շաքար, մրգախյուս, մեղր, օշարակներ, շոկոլադ և շաքարային հրուշակեղեն` -3.4 %-ով
- Սննդամթերք, չներառված ուրիշ խմբավորումներում` -5.3 %-ով
- Գինի` -1.2%-ով
Այնուամենայնիվ, որոշ ապրանքներ շարունակել են թանկանալ․
- Սուրճ, թեյ և կակաո՝ 1.4 %-ով
- Հանքային կամ աղբյուրի ջուր. շշալցված խմելու ջուր` 1.0 %-ով
- Օղի` 10.1 %-ով
- Գարեջուր` 5.1 %-ով
- Ծխախոտային արտադրատեսակներ` 8.2 %-ով
Բացի այդ, թանկացել են նաև մի շարք ծառայություններ։ Մասնավորապես՝
- Հագուստ և կոշիկը՝ 1,2 %-ով
- Տրանսպորտը՝ 9%-ով
- Կրթությունը՝ 4,8 %-ով
- Ռեստորանները և հյուրանոցները՝ 3,8 %-ով
Ընդհանուր առմամբ՝ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024 թ. մարտին 2023թ. մարտի համեմատ սակագներն աճել են 2.5%-ով։ Ամենաշատը թանկացել են հանգստի կազմակերպման համալիր ծառայությունները՝ 19.5 %-ով, դրան հաջորդում են՝ ֆինանսական ծառայությունները՝ 7.7 %-ով։
Անժելա Պողոսյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում