Levi Strauss & Co.-ի բաժնետոմսերն աճել են մոտ 8%-ով նախաշուկայական առևտրի ընթացքում եկամուտների հաշվետվությունից հետո:
Ընկերության առաջին եռամսյակի արդյունքները գերազանցել են վերլուծաբանների սպասումները․ նշել է Bloomberg-ը։
Levi’s-ն հայտարարեց, որ իր ծախսերի կրճատման ծրագրերն աշխատում են և բարձրացրեց 2024 թվականի շահույթի իր կանխատեսումը:
Ֆինանսական հաշվետվությունից հետո Levi Strauss & Co.-ի բաժնետոմսերի գները Նյու Յորքի ֆոնդային բորսայում աճում են 7,88%-ով։
Հունվարին Levi’s-ը հայտարարեց ծախսերը կրճատելու և արտադրողականությունը բարձրացնելու ծրագրերի մասին. այնուհետև ընկերությունը որոշեց աշխատանքից հեռացնել իր աշխատակիցների 15%-ին:
Այժմ Levi Strauss & Co.-ն նշում է, որ ջանքերն արդյունք են տալիս։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում