Սյունիքում 120 մլն եվրոյից ավելի գումար է մոբիլիզացվել․ ԵՄ դեսպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Երբևիցե այսքան դինամիկ գործընթաց չի եղել երկկողմ՝ ԵՄ և Հայաստան երկխոսության համար, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների առավել զարգացման համար:

Այս մասին Ազգային ժողովում հրավիրված «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով լսումերին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն շարունակում է իր աշխատանքը Սյունիքում։

«Մեր անդամ պետությունների հետ միասին մենք 120 մլն եվրոյից ավելի գումար ենք մոբիլիզացրել 35-ից ավելի ծրագրի շուրջ Սյունիքում»,- ասել է նա։

Մարագոսի խոսքով՝ Հայաստանում շատերը կենտրոնացած են անվտանգային խնդիրների շուրջ, նա ասաց, որ այս ոլորտում կա համագործակցության առաջխաղացում։

«ԵՄ-ն մտադիր է աջակցել ՀՀ զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի տեսակետից, էական աջակցության մասին է խոսքը, որպեսզի կարողանանք ուժեղացնել կարողությունները․ սա վերաբերում է Եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակներին։ ԵՄ-ն շարունակում է ամբողջական հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման և կարգավորման հարցին՝ ներառյալ այն հանդիպումները որ կազմակերպվել են Եվրախորհդի նախագահի կողմից»,- ընդգծել է նա:

 

TAGGED:
Share This Article