Doing Digital Forum-ը Հայաստան է բերել համաշխարհային թոփ դեմքերի՝ Բրեդ Քինգ, Դիրք Օլմայեր, Մոհամեդ Բարդաստանի: Ամենամյա միջազգային ֆորումի կազմակերպիչ SPRING PR ընկերությունն ու ֆինթեք գործընկեր Ամերիաբանկն արդեն երկրորդ անգամ մեր երկրում խոսում են թվային փոխակերպումների կարևորության մասին, միավորում թվային ճանապարհով ընթացող ընկերություններին:
Doing Digital Forum-ն այս տարի կրում է «Հնարավորություններին ընդառաջ» խորագիրը: Ամերիաբանկում թվային հնարավորություններն օգտագործելն առաջնահերթ են համարում: Բանկը մոտ 8 տարի առաջ է սկսել փոխակերպման ճանապարհը, ընդ որում՝ վերջին երեք տարում՝ ավելի ինտենսիվորեն:
ԱմերիաԲանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանի խոսքով՝ բանկի փոքր ու միջին բիզնեսին ուղղված վարկերի 95%-ը ևս տրամադրվում է թվային ճանապարհով: BanksNews.am-ի հարցին ի պատասխան՝ ինչպե՞ս են հաճախորդներն արձագանքում թվային փոխակերպումներին, ԱմերիաԲանկի Բարսեղյանը նշեց․
«Այսօր մեր բանկի հիփոթեքային վարկերի 51 տոկոսը թվային է, այսինքն՝ բնակչությունը, մեր քաղաքացիները, հաճախորդները շատ ավելի արագ և շատ ավելի ինտենսիվ են արձագանքում, և այդ գործընթացն ըստ էության ունի նաև արագացման տեմպ, այսինքն, քանի գնում, է՛լ ավելի արագանում են փոփոխությունները»:
Doing Digital Forum-ի գլխավոր խոսնակ Բրեթ Քինգը ներկայացնում է, թե ինչպես պետք է տնտեսությունները, բանկերն ու բիզնեսները հարմարվեն թվային ապագային: Խոսելով խելացի տնտեսություն ունենալու մասին` Քինգը նկատում է՝ հայաստանյան բանկերը պետք է օր առաջ պատրաստ լինեն արհեստական բանականություն ներդնելուն:
Doing Digital Forum-ին քննարկվում է տնտեսության ապագան, թվերով ներկայացվում, թե ինչպիսի փոփոխություններ են եղել, և ինչպես են տեխնոլոգիական գիգանտները մրցում ֆինանսական համակարգի հետ, և, օրինակ, ինչպիսին է լինելու բանկային ոլորտի ապագան: Պատասխանը միանշանակ է՝ չի լինելու այնպիսին, ինչպիսին այսօր է. այն փոխակերպվելու է: Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ պետք է գնալ թվային փոխակերպման ճանապարհով, որովհետև այլընտրանք չկա:
«Եթե ես համեմատեմ Հայաստանը և, օրինակ, Գերմանիան կամ Ավստրիան, թվային փոխակերպման տեսակետից որոշ առումներով Հայաստանում մենք ունենք նույնիսկ ավելի բարձր մակարդակ»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում