ԱԺ-ում մեկնարկել են «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումները։
ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հիշեցրել է՝ Հայաստանը 2000-ականներին հարաբերությունների մի փուլ է անցել, երբ ԵՄ-ը ունեցավ իր ամենախոշոր ընդլայնումը:
«Միանգամից 10 արևելաեվրոպական պետություն դարձան ԵՄ անդամ, և այդ ժամանակ էր, որ ԵՄ-ը մեկնարկեց նախ եվրոպական հարևանության, ապա նաև՝ արևելյան գործընկերության քաղաքականությունը, և Հայաստանը երկուսին էլ մասնակից էր։ Պիտի ասեմ, որ արևելյան գործընկերության ձևաչափում բավականին ակտիվ աշխատանքներ է տարվել։ Եվ հենց այս շրջանում էր, որ Հայաստանի կառավարությունը սկսեց նաև ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները»,- ասել է նա։
Ըստ նրա՝ սրանք նոր տիպային համաձայնագրեր էին։
Պատգամավորը հիշեցրել է, որ թեև Հայաստանը արժանացել էր եվրոպական կողմի դրվատանքին, որ առաջընթաց է գրանցել այդ բանակցություններում, 2013թ. սեպտեմբերի իրադարձությունների բերումով ՀՀ-ն հրաժարվելէ այս համաձայնագիրը ստորագրելուց և դարձել Մաքսային միության անդամ։
Եղոյանը հիշեցրել է, որ այդ իրադարձություններից հետո ստորագրվել է համաձայնագիր, որտեղից հանվել է ազատ առևտրի վերաբերյալ դրույթը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում