ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՍԿԱՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

1 Min Read

Հայտնի դարձավ, որ վերջերս՝ օգոստոսի 22-ին, ռուսական տեխնոլոգիական երկու հսկաներ՝ «Яндекс»-ը և «VK»-ն, պայմանագիր են կնքել ակտիվների փոխանակման վերաբերյալ։ Հայտնում է РБК-ն։

Սա ենթադրում է, որ «Յանդեքս»-ը «ՎԿ»-ից գնում է «Դելիվերի Քլաբ» ծառայությունը, իսկ փոխարենը «ՎԿ»-ն ստանում է « Яндекс»-ի «Դզեն» և «Նորություններ» ծառայությունները /«Дзен» и «Новости»/։

Գործարքը կավարտվի առաջիկա ամիսներին, երբ վերջինիս մանրամասները կուսումնասիրվեն ՌԴ հակամենաշնորհային գերատեսչական մարմնի կողմից։ Անշուշտ, տեխնոլոգիական այս երկու հսկանների միջև առևտուրը դեռևս մեծ հետևանքներ է թողնելու երկու ընկերությունների հետագա գործունեության վրա։

Կիսվեք այս հոդվածով