Հայաստանը ենթարկվեց Արևմուտքի ազդեցությանը «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու որոշման հարցում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․ փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ցավով նշում ենք, որ Երևանը ենթարկվել է Արևմուտքի ճնշմանը, և այս հարցում երկրի տնտեսությունը զգալի վնասներ է կրելու, երկրի քաղաքացիներին լուրջ անհարմարություններ են սպասվում, Ռուսաստանում աշխատող հայերի համար կդժվարանա գումար փոխանցել իրենց հայրենիք, զբոսաշրջիկները նույնպես կկորցնեն քարտով վճարելու հնարավորությունը»,- ասել է նա։
Զախարովան հիշեցրել է, որ անցյալ տարի զբոսաշրջիկների թիվը գերազանցել է մեկ միլիոնը։
«Կան նաև այլ օրինակներ, թե ինչպես դա կհարվածի Հայաստանի տնտեսությանը, ես վստահ եմ, որ, ցավոք, այս քայլի ծախսերը շատ ավելին են, քան արևմտյան սահմանափակումների հիպոթետիկ վնասը»,- նշել է Զախարովան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում