Ապրիլի 5-ից «Միր» վճարային համակարգի քարտերը կդադարեն գործել Ղրղզստանում․ գրում է Lenta.ru-ն։
Ղրղզստանի «Էլքարտ» ազգային վճարային համակարգի՝ «Միջբանկային պրոցեսինգային կենտրոնի» օպերատորը բացատրել է, որ դադարեցրել է իր հարաբերությունները Վճարային քարտերի ազգային համակարգի հետ, որը հանդիսանում է «Միր» քարտերի օպերատորը ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով։ Ղրղզստանի օպերատորը նշել է, որ իր առաջնահերթությունը համարում է համակարգի անխափան աշխատանքը հանրապետության ներսում։
Օպերատորի հետ հարաբերությունների դադարեցման պատճառով Ղրղզստանի համակարգի քարտերն ապրիլի 5-ից կդադարեն գործել Ռուսաստանում։ «Էլքարտ» համակարգում ներառված է 21 բանկ։
Հայաստանի բանկերը դադարել են ընդունել «Միր» քարտերն ԱՄՆ ճնշման ներքո. Պեսկով
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում