ՆԳՆ ոստիկանության ՊԾ պարեկները Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 40-րդ կմ հատվածում ծառայություն իրականացնելիս սահմանված արագության գերազանցման համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա:
Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ պարզվել է, որ վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական: Նշված իրավախախտումները չարձանագրելու համար Երևանի բնակիչ 56-ամյա վարորդը պարեկներին փող է առաջարկել:
Նա ձերբակալվել և, իր վարած «Օպելով» հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին:
«Օպելը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում