ChatGPT-ն օգտատերերին արդեն հասանելի է առանց գրանցման

1 Min Read

OpenAI-ն իր ChatGPT չաթբոտն արդեն հասանելի է բոլոր օգտատերերին՝ առանց գրանցվելու անհրաժեշտության: Այս մասին ասված է մշակողի կայքում տեղադրված հայտարարության մեջ,– գրում է РБК-ն:

Առանց գրանցման մուտքն օգտատերերի համար աստիճանաբար սկսել է բացվել ապրիլի 1-ից։ Այն օգտատերերին տալիս է բազմաթիվ առավելություններ, ինչպիսիք են, օրինակ չաթբոտի հետ ձայնային հաղորդագրությունների միջոցով շփվելն ու հատուկ հրահանգների միջոցով առաջադրանքներ կատարելու հնարավորությունը:

Ընկերությունը բացատրել է, որ ձգտում է նման գործիքները հասանելի դարձնել ավելի լայն լսարանի համար, որպեսզի մարդիկ կարողանան զգալ արհեստական ​​ինտելեկտի առավելությունները:

Նշվում է, որ ChatGPT-ն գործարկվել է 2022 թվականի նոյեմբերի 30-ին։ Այժմ, ըստ OpenAI-ի, այն շաբաթական օգտագործում է մինչև 100 միլիոն մարդ աշխարհի 185 երկրներում: ChatGPT-ն պաշտոնապես հասանելի չէ Ռուսաստանում:


OpenAI-ը Տոկիոյում նոր գրասենյակ կբացի. Bloomberg


 

TAGGED:
Share This Article