Բրնձի խոշորագուն մատակարար Հնդկաստանը ներքին շուկայում գների աճի պատճառով կկրճատի հացահատիկի արտահանումը: Այս մասին գրել Է Bloomberg-ը:
Պարբերականի փոխանցմամբ՝ Հնդկաստանի կառավարությունը ցանկանում է կրճատել մանրացված բրնձի արտահանումը:
Երկրում տեղումների բացակայության պատճառով 2022 թվականին բրնձի ցանքերը կրճատվել են 8%֊ով։ Բրինձ աճեցնող հիմնական նահանգներում ` Ուտտար-Պրադեշում և Բիհար-Լիլիում, մուսսոնային անձրևները սովորականից 40% քիչ են եղել։
Bloomberg֊ը հայտնում է, որ Հնդկաստանն արտահանում է բրնձի համաշխարհային վաճառքի 40%-ը։ Այս պարագայում մատակարարումների կրճատումը կհանգեցնի աշխարհում ապրանքների գների էլ ավելի բարձրացմանը ։
2008 թվականին Հնդկաստանն ու Վիետնամն արգելել էին իրենց երկրների տարածքից բրինձ արտահանել: Տվյալ ժամանակահատվածում մեկ տոննա բրնձի համար պետք էր վճարել 1000$-ից ավել, ինչն ավելի քան երկու անգամ գերազանցում է ներկայիս տվյալները:
Մայիսին Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունում առաջարկել են 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը բրնձի արտահանման արգելք սահմանել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում