Telegram-ը գործարկել է դրամայնացման ծրագիր․ ովքե՞ր կարող են օգտվել նոր հնարավորություններից

1 Min Read

Մենք ներկայացնում ենք սոցիալական մեդիայի պատմության մեջ բովանդակություն ստեղծողների համար ամենաառատաձեռն պարգևատրման համակարգերից մեկը: Telegram-ի ալիքների հեղինակներն այսուհետ կարող են ձեռք բերել իրենց ալիքներում հայտնվող գովազդից ստացված եկամտի 50 տոկոսը։ Այս մասին ընկերությունը հայտարարել է հավելվածի բլոգում։

Telegram-ի ալիքներն ամեն ամիս ստանում են ավելի քան 1 տրիլիոն դիտում։ Այսուհետ 1000 և ավելի բաժանորդ ունեցող հանրային ալիքների սեփականատերերը կարող են որպես պարգև ստանալ իրենց ալիքում ցուցադրվող գովազդից ստացված եկամուտի 50%-ը։

Դրամայնացման ծրագրից ստացված գումարները կարող են հանվել առանց միջնորդավճարի կամ օգտագործվել Telegram-ում գովազդի,  պրեմիում բաժանորդագրությունների և այլ ծառայությունների դիմաց վճարելու համար:

Ըստ ընկերության՝ Telegram-ում գովազդային հաղորդագրությունները նման չեն այլ հարթակների գովազդին։ Դրանք հայտնվում են միայն խոշոր հանրային ալիքներում։ Գովազդները չեն երևում անձնական նամակագրությունների ընթացքում, նամակների ցանկում կամ այլ հավելվածներում։ Իսկ գովազդի թիրախավորման համար չեն օգտագործվում անձնական տվյալները։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով