Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագաhի և անդամների աշխատավարձի բարձրացում է նախատեսվում

1 Min Read

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագաhի և անդամների աշխատավարձի բարձրացում է նախատեսվում:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունները ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը:

Վաչե Քալաշյանի խոսքով՝ պետական մյուս անկախ մարմինների ղեկավարի և անդամների աշխատավարձի գործակիցները պարբերաբար վերանայվել են, և միայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն է, որ վարձատրվում է ցածր գործակցով:

«Ելնելով վարձատրության մասին օրենքի սկզբունքներից, այն է՝ վարձատրության սկզբունքները պետք է խարսխված լինեն արադարության,համադրելի գործակիցների, պատասխանատվության և պարտականություններին համաչափ վարձատրության սկզբունքների վրա, կառավարությունն առաջարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամի գործակիցները վերանայել և համամասնորեն բարձրացնել: Այս պահին մենք առաջնորդվել ենք ամենացածր գործակից ունեցող ԿԸՀ օրինակով»,- ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով