Porsche Center Yerevan-ը ներկայացրեց PORSCHE Panamera-ն` սպորտային ու շքեղ, դասական ու ժամանակակից. Վայելի՛ր բացառիկության զգացողությունն ու անսահման հարմարավետությունը. (տեսանյութ, լուսանկարներ)

1 Min Read

Սպորտայնությունն ու շքեղությունը, դասականն ու ժամանակակիցը, միաձուլված են երրորդ սերնդի այս PORSCHE Panamera-ում:

Այս գեղեցկուհին Սպորտային ավտոմեքենայի և զբոսաշրջային սեդանի եզակի համադրություն է: Նոր Panamera-ն արդի և կատարելագործված տեխնոլոգիաների շնորհիվ սահմանում է սպորտային նրբագեղության նոր չափանիշ՝  վարելիս ապահովելով նաև անսահման հարմարավետություն:

Panamera-ի նոր սերունդը ներկայացված է երեք մոդելով, որոնցից Panamera-ն, Panamera 4-ը և Նոր Panamera Turbo E-Hybrid-ը տեխնոլոգիական առաջամարտիկներ են:  Panamera-ն և Panamera 4-ը համալրված են 2.9 լիտրանոց V6 շարժիչով, իսկ Panamera Turbo E-Hybrid-ը՝ նոր 4.0 լիտրանոց V8 շարժիչով և էլեկտրական շարժիչով: Նոր Panamera-ի ստանդարտ համալրման կազմում է երկխցիկ և երկփականային կախոցը՝ Porsche Active Suspension Management համակարգով: Երկփականային տեխնոլոգիան առաջարկում է ավելի լայն հնարավորություններ հարմարավետ ու սպորտային վարման ռեժիմների միջև:

Նոր Panamera-ի E-Hybrid մոդելների համար որպես տարբերակ հասանելի է Նոր բարձր տեխնոլոգիական Porsche Active Ride ակտիվ կախոցը, որը բոլոր կարևոր պարամետրերով գերազանցում է այլ կախոցների կոնցեպտները:
Այս հենասարքը կոմպենսացնում է ճոճն ու կողաթեքումը, չեզոքացնում ճանապարհային անհարթությունները՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն ու սահուն մեքենավարում:

2009-ին Panamera-ն շուկա բերելով՝ Porsche-ն ապացուցեց, որ վարելու շքեղությունն ու սպորտայնությունն իրար չեն հակասում: Ավելի քան 370 հազար վաճառված մեքենաներով Panamera-ն այդ ժամանակից ի վեր ճանաչվել է որպես լյուքս սեգմենտի սպորտային մեքենա:

 

Կիսվեք այս հոդվածով