Հայաստանի բանկերը ապրիլից դադարեցրել են «Միր» քարտերի ընդունումը ոչ թե Երևանի քաղաքականության, այլ ԱՄՆ աննախադեպ ճնշման պատճառով։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Շատ երկրներ բախվում են ԱՄՆ-ի կողմից աննախադեպ ճնշման՝ պատժամիջոցների սպառնալիքի։ Իհարկե, տնտեսական կառույցները, ընկերությունները, բանկերը և այլ հաստատություններ միջոցներ են ձեռնարկում ռիսկերը պաշտպանելու համար»,- բացատրել է Կրեմլի խոսնակը:
Մամուլի քարտուղարը նշել է, որ Ռուսաստանը շարունակելու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավիճակը շտկելու համար։
«Մենք մեր հայ ընկերների հետ միասին կշարունակենք քննարկել և փոխհատուցել այն վնասը, որ բերում է ամերիկյան այս աննախադեպ ճնշումը»,- հավելել է Պեսկովը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում