«ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորում»-ը հարյուրավոր երիտասարդների մեկտեղել է սահմանապահ Վարդենիսում։
«Մարզերի երեխաները մարզերում» հասարակական կազմակերպությունն է դերերի փոփոխության հեղինակը․ իրենց հաջողության պատմությունները մեծերին ներկայացնում են երիտասարդները, անձնական օրինակով ցույց տալիս, որ տարիքը ոչ թե սահմանափակում, այլ նոր հնարավորություն է ստեղծում։
Հաջողության հասնելու գաղտնիքներից մինչև սեփական բիզնեսի հիմնում ու զարգացում․ երիտասարդների երևակայությունը սահմաններ չունի։ Նրանք հավատում են իրենց ուժերին ու չեն հուսահատվում, երբ իրենց մոտ ինչ-որ բան, ինչ-որ փուլում չի ստացվում։ Բայց իրենք հավատում են իրենց և ունեն մեծ էներգիա՝ աշխատելու, որ անհնարին թվացող երազանքներ չմնան։
ԱրարատԲանկ-ն էլ է հավատացել այս երեխաների փոքրիկ, բայց շատ հավակնոտ գաղափարներին, դարձել մարզային ֆորումի գլխավոր գործընկերը։
«ԱրարատԲանկը հավատաց մարդկանց, այսինքն այն մարդկանց՝ ի դեմս Մայիս Մարգարյանի, ովքեր ներկայացրել էին ծրագիրը և առաջին իսկ խոսքից հավատ են ներշնչել մեր մեջ։ Մենք ուսումնասիրել ենք իհարկե, շատ վաղուց ՄԵՄ-ցիներին, ընդհանուր իրենց անցած ճանապարհը, իրենց գեներացված արդյունքները և հասկացել ենք, որ դա այն ոլորտն է, այն ծրագիրն է, որտեղ ԱրարատԲանկը պետք է ապահովի իր ներկայությունը»,- ասել է ԱրարատԲանկի Գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը:
«Մարզերի երեխաները մարզերում» հասարակական կազմակերպությունն ուզում է, որ Հայաստանի մարզերը համաչափ զարգանան։ Երիտասարդական ծրագրերը մարզից մարզ են տեղափոխում կարևոր ուղերձով, որ ապակենտրոնացումը շատերի համար հաջողությունների հիմք դառնա։
ԱրարատԲանկի համար ռազմավարական ուղղություն է իր սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում օգնելու այն նախաձեռնություններին, որոնք միտված են մարզերի զարգացմանը, այնտեղ ապրող երեխաների ու երիտասարդների կյանքն ավելի բովանդակալից դարձնելուն։ Կրթված հասարակություն ունենալու համար ԱրարատԲանկն ամեն օր է աշխատում։
«Մարզերի երեխաները մարզերում» հասարակական կազմակերպությունը կարծրատիպեր կոտրելով կշարունակի իր առաքելությունը, երեխաների մեսիջները կհասցնի տեղ։ Նրանք ասում են՝ «Մեզ մի՛ նայեք որպես ապագա, մենք ներկան ենք և մենք հիմա էլ կարող ենք բարդ խնդիրներ լուծել»։
Մանրամասները՝ տեսանյութում։
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում