ԳԼՈԲԱԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՐԽԼՈՒՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Համաշխարհային տնտեսությունը շարունակում է կրել սույն թվականի փետրվարից սկսված գլոբալ հակամարտության բացասական հետևանքները: Իրավիճակը սրվում է նաև բնակլիմայական տարբեր աղետների պատճառով:

Աշխարհը կանգնած է միջուկային հնարավոր պատերազմի առաջ: Այս բոլոր բացասական միտումները չեն թույլ տալիս երկրներին օգտագործել իրենց զարգացման ողջ պոտենցյալը: Բազամաթիվ խնդիրներ վերջին տարիներին լուծվում էին ազատ առևտրի պայմաններում, իսկ հիմա դա այնքան էլ իրատեսական չէ, քանի որ փոխադարձ տնտեսական սահմանափակումները խարխլել են միջազգային առևտրի հիմքերը:

Զարգացող գլոբալ հակամարտությունն ամբողջությամբ վնասել է ավանդական դարձած առևտրի շղթաները, որը էապես նպաստել է գնաճային   զարգացումներին: Աշխարհում գնաճի բացասական հետևանքներն արդեն իսկ շոշափելի են:

2022թ-ի հուլիսին առավելագույն գնաճ արձանագրած 5 երկրներին կարող ենք ծանոթանալ ստորև.

Գծապատկեր 1. Ամենաբարձր գնաճ արձանագրած 5 երկրները` 2022թ-ի հուլիսի դրությամբ

Ինչպես կարելի է նկատել գծապատկեր 1-ից, գնաճի առավելագույն մակարդակ արձանագրվել է Զիմբաբվեում՝ 257%:

Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Լիբանանը և Վենեսուելան, որտեղ գնաճը հաստատվել է համապատասխանաբար 168% և 137% մակարդակներում:

Այս ցուցակը եզրափակում է Արգենտինան`  գնաճի 71%-ով:

Սակայն, պարզվում է աշխարհում կան երկրներ, որոնք դեռևս չեն ընկել գլոբալ գնաճային ճնշումների տակ.

Գծապատկեր 2. Ամենացածր գնաճ արձանագրած 5 երկրները 2022թ-ի հուլիսի դրությամբ

Վիճկագրությունը փաստում է, որ, օրինակ Բենինում 2022թ-ի հուլիսին արձանագրվել է գնանկում 1%-ով:

Գնաճի ցածր մակարդակով երկրորդ և երրորդ հորիզոնականներում եմ Մակաուն և Հոնկոնգը՝ համապատասխանաբար 1.4% և 1.9% արդյունքներով:

Ցածր գնաճներ արձանագրած երկրների ցանկի վերջին երկիրը Օմանն է, որտեղ  2022թ-ի հուլիսին գնաճը կազմել է ընդամենը 2.6%:

Կիսվեք այս հոդվածով