Ապրիլի 1-ից մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2024 թվականի մայիսի 10-ը՝
- Դիլիջանի տարածաշրջան
- Արմավիրի տարածաշրջան
- Վայքի տարածաշրջան
- Նաիրիի տարածաշրջան
- Աշտարակի տարածաշրջան
- Թալինի տարածաշրջան
- Արտաշատի տարածաշրջան
- Արարատի տարածաշրջան
- Էջմիածնի տարածաշրջան
- Եղեգնաձորի տարածաշրջան
- Թումանյանի տարածաշրջան
- Բաղրամյանի տարածաշրջան
- Նոյեմբերյանի տարածաշրջան
- Մասիսի տարածաշրջան
- Մեղրու տարածաշրջան
- Կապանի տարածաշրջան
- Գուգարքի տարածաշրջան
- Սևանի տարածաշրջան
- Աբովյանի տարածաշրջան
- Գավառի տարածաշրջան
- Վարդենիսի տարածաշրջան
- Սպիտակի տարածաշրջան
- Անիի տարածաշրջան
- Ապարանի տարածաշրջան
- Մարտունու տարածաշրջան
Հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ է սահմանել 2024 թվականի հունիսի 1-ը՝
- Արթիկի տարածաշրջան
- Սիսիանի տարածաշրջան
- Ամասիայի տարածաշրջան
- Ճամբարակի տարածաշրջան
- Հրազդանի տարածաշրջան
- Ստեփանավանի տարածաշրջան
- Տաշիրի տարածաշրջան
- Ախուրյանի տարածաշրջան
- Աշոցքի տարածաշրջան
- Գորիսի տարածաշրջան
- Արագածի տարածաշրջան
- Տավուշի տարածաշրջան
- Իջևանի տարածաշրջան
Նշված գործընթացն իրականացվում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների շրջանակներում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում