Վերջերս հանրության կողմից բուռն քննարկվող թեմաներից մեկը տրանսպորտի ուղեվարձի թանկացումն էր։
BanksNews-ն առաջարկում է ծանոթանալ քաղաքային բյուջեից հանրային տրանսպորտի վրա կատարված ծախսերի մասին տեղեկատվությանը։
Ըստ Երևանի քաղաքապետարանի կայքում ներկայացված տվյալների` մեկ ամսում 1 միկրոավտոբուսի վրա կատարվող ընդհանուր ծախսերը կազմում են ֏ 1,045,090, իսկ դիզելային և սեղմված բնական գազով աշխատող 1 ավտոբուսի վրա կատարված ծախսերի ծավալները կազմել են համապատասխանաբար ֏1,870,908 և ֏1,454,209։
Ծախսային տարբեր բաղադրիչներին ծանոթանանք ստորև․
Ներկայացված վիճակագրական տվյալների համաձայն՝ աշխատավարձի գծով ծախսերը մեկ ամսում 1 միկրոավտոբուսի, դիզելային և սեղմված բնական գազ վառելիքով աշխատող 1 ավտոբուսի համար կազմել է ֏ 331,200։
Վառելիքի ծախսը մեկ ամսում 1 միկրոավտոբուսի, դիզելային և սեղմված բնական գազով աշխատող 1 ավտոբուսի մասով կազմել է համապատասխանաբար ֏238,100, ֏816,997 և ֏366,860։
Ամորտիզացիոն ծախսերի ծավալները մեկ ամսում 1 միկրոավտոբուսի, դիզելային և սեղմված բնական գազ վառելիքով աշխատող 1 ավտոբուսի մասով կազմել է համապատասխանաբար ֏176,175, ֏259,646 և ֏293,084։
- Անշուշտ, այս ծախսերն առնչվում են հանրային տրանսպորտի միայն մի հատվածին, սակայն նույնիսկ այս վիճակագրական տվյալները հանրությանը կօգնեն որոշակի եզրահանգումներ անել։