«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենն ազատման դիմում է գրել

1 Min Read

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Հարգելի և սիրելի ընկերներ, սեփական դիմումիս համաձայն այսօրվանից ազատվել եմ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնից։ Շնորհակալություն եմ հայտնում մեր մեծ թիմին՝ կատարված լայնածավալ աշխատանքի համար»,- գրել է Միլիտոնյանը։

Նշենք, որ վերջինս «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը ղեկավարել է 2019 թվականից:

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Share This Article