Ինչպե՞ս են տնօրինում իրենց ֆինանսները մեր հայրենակիցները

2 Min Read

Մարդիկ իրենց մոտ եղած գումարները պահում են տարբեր կերպ. մի մասը սովորույթի համաձայն նախընտրում է այն պահել կանխիկացված վիճակում, մյուսներն էլ, ընդհակառակը, իրենց գումարները թողնում են բանկային հաշիվների վրա` վճարումները կատարելով առցանց տարբերակներով։ Քիչ չեն նաև նրանք, ովքեր գումարը խնայում են` բանկերում ավանդ ներդնելով։


Մինչև 2026 թ.-ը երեխա ունեցող ընտանիքներին կտրվի ֆինանսական աջակցություն՝ ուղղված հիփոթեքին. որոշում


Այս վարքագիծը, անշուշտ, դրսևորվում է ֆինանսական համակարգի ու, առհասարակ, տնտեսության հանդեպ ձևավորված  գնահատականներից ու սպասումներից։

Այս համատեքստում նկատենք, որ ՀՀ-ում 2024թ-ի հունվարի վերջի դրությամբ փողի զանգվածը կազմել է Դ 5,066,086 մլն՝ 2023թ-ի դեկտեմբերի համեմատ՝ սեղմվելով մոտ 2%-ով։

Հաշվի առնելով փողը պահելու` հասարակությունում առկա առաձնահատկությունները` հետաքրքիր է ուսումնասիրել փողի զանգվածի ծավալների կառուցվածքը․

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ 2024թ-ի հունվարի վերջի դրությամբ բանկային համակարգից դուրս կանխիկ դրամի ծավալների մասնաբաժինը փողի զանգվածում կազմել է 15%ցպահանջ ավանդների (դրամով) ծավալներինը՝ 23%, ժամկետային ավանդների (դրամով) ծավալներինը՝ 27%, և արտարժույթով ավանդների ծավալներինը՝ 35%։

Ի դեպ՝ 2024թ. հունվարի վերջին  2023թ. դեկտեմբերի վերջի համեմատ կանխիկ դրամի ծավալները կրճատվել են 5%-ով, ցպահանջ (դրամով) և արտարժույթով ավանդների ծավալները նվազել են համապատասխանաբար 7%-ով և 1%-ով։

2024թ. հունվարի վերջին  2023թ. դեկտեմբերի վերջի համեմատ դրամով ժամկետային ավանդների ծավալներն աճել են 2%-ով։


Փողի բազմարկիչը փողի զանգվածի հարաբերությունն է փողի բազային, որը ցույց է տալիս, թե ԿԲ-ի կողմից շրջանառության մեջ դրված փողը, շրջանառվելով բանկային համակարգում, որքան փողի առաջարկ է ստեղծում


Փողի բազմարկիչը 2024թ. հունվարի վերջի դրությամբ կազմել է 3,02՝ 2023թ. դեկտեմբերի վերջի դրությամբ աճելով 7%-ով։

TAGGED:
Share This Article