Մարդիկ իրենց մոտ եղած գումարները պահում են տարբեր կերպ. մի մասը սովորույթի համաձայն նախընտրում է այն պահել կանխիկացված վիճակում, մյուսներն էլ, ընդհակառակը, իրենց գումարները թողնում են բանկային հաշիվների վրա` վճարումները կատարելով առցանց տարբերակներով։ Քիչ չեն նաև նրանք, ովքեր գումարը խնայում են` բանկերում ավանդ ներդնելով։
Մինչև 2026 թ.-ը երեխա ունեցող ընտանիքներին կտրվի ֆինանսական աջակցություն՝ ուղղված հիփոթեքին. որոշում
Այս վարքագիծը, անշուշտ, դրսևորվում է ֆինանսական համակարգի ու, առհասարակ, տնտեսության հանդեպ ձևավորված գնահատականներից ու սպասումներից։
Այս համատեքստում նկատենք, որ ՀՀ-ում 2024թ-ի հունվարի վերջի դրությամբ փողի զանգվածը կազմել է Դ 5,066,086 մլն՝ 2023թ-ի դեկտեմբերի համեմատ՝ սեղմվելով մոտ 2%-ով։
Հաշվի առնելով փողը պահելու` հասարակությունում առկա առաձնահատկությունները` հետաքրքիր է ուսումնասիրել փողի զանգվածի ծավալների կառուցվածքը․
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ 2024թ-ի հունվարի վերջի դրությամբ բանկային համակարգից դուրս կանխիկ դրամի ծավալների մասնաբաժինը փողի զանգվածում կազմել է 15%, ցպահանջ ավանդների (դրամով) ծավալներինը՝ 23%, ժամկետային ավանդների (դրամով) ծավալներինը՝ 27%, և արտարժույթով ավանդների ծավալներինը՝ 35%։
Ի դեպ՝ 2024թ. հունվարի վերջին 2023թ. դեկտեմբերի վերջի համեմատ կանխիկ դրամի ծավալները կրճատվել են 5%-ով, ցպահանջ (դրամով) և արտարժույթով ավանդների ծավալները նվազել են համապատասխանաբար 7%-ով և 1%-ով։
2024թ. հունվարի վերջին 2023թ. դեկտեմբերի վերջի համեմատ դրամով ժամկետային ավանդների ծավալներն աճել են 2%-ով։
Փողի բազմարկիչը փողի զանգվածի հարաբերությունն է փողի բազային, որը ցույց է տալիս, թե ԿԲ-ի կողմից շրջանառության մեջ դրված փողը, շրջանառվելով բանկային համակարգում, որքան փողի առաջարկ է ստեղծում
Փողի բազմարկիչը 2024թ. հունվարի վերջի դրությամբ կազմել է 3,02՝ 2023թ. դեկտեմբերի վերջի դրությամբ աճելով 7%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում