Ծառայությունների շուկան անընդհատ ընդլայնվում է` ներառելով նորանոր ծառայություններ, որոնք արտացոլում են ժամանակակից աշխարհի զարգացման հնարավորությունները և հեռանկարները։
Մեր վերլուծություններում միշտ անդրադառնում ենք ծառայությունների շուկայում նկատվող գնային տատանումներին՝ հնարավորություն ստեղծելով հետագա ուսումնասիրությունների համար, ինչպես նաև հնարավորություն տալով հանրությանը կատարել համապատասխան հետևություններ։
Այսպիսով, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2024թ. հունվարին նախորդ տարվա հունվարի և 2023թ. դեկտեմբերի համեմատ ծառայությունների գների փոփոխությունները, ըստ տարբեր ծառայությունների, արձանագրել են հետևյալ արդյունքները․
Նախ և առաջ արձանագրենք այն, որ 2024թ. հունվարին նախորդ տարվա հունվարի և 2023թ. դեկտեմբերի համեմատ ծառայությունների գներն աճել են համապատասխանաբար 3,4%-ով և 1%-ով։
Ամենամեծ գնաճը 2024թ. հունվարին նախորդ տարվա հունվարի դիտվել է իրավաբանների մատուցած ծառայությունների գների մասով՝ 26,2%։
Երկրորդ հորիզոնականում է հանգստի կազմակերպման ոլորտը, որտեղ մատուցվող ծառայությունների գների աճը կազմել է 23,4%։
Երրորդ տեղում է մարդատար տրանսպորտի ոլորտը`սակագների 10,6% աճով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում