Ջոբսի ստորագրությամբ Apple-ի այցեքարտը վաճառվել է ռեկորդային գնով

1 Min Read

Սթիվ Ջոբսի ստորագրությամբ այցեքարտը աճուրդում վաճառվել է 181 183 դոլարով․ այս մասին գրում է techspot.com-ը։

Apple Computer-ի 1983 թվականի այցեքարտը ստորագրվել է Ջոբսի կողմից այն ժամանակ, երբ նա Կուպերտինոյի ընկերության տնօրենների խորհրդի նախագահն էր, Ջոն Սքալլին նոր էր հավաքագրվել Pepsi-Cola-ից՝ այդ ժամանակ գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Բոստոնյան RR Auctions-ը գրում է, որ քարտը չափազանց հազվագյուտ է և գերազանց գնահատված։ Քարտի վրա պատկերված է Apple-ի հին վեց գույնի լոգոն, որը պետք է արթնացնի նոստալգիկ հիշողություններ որոշակի տարիքի տեխնոլոգիայի երկրպագուների շրջանում, ինչպես նաև ընկերության նախկին հասցեն՝ 10495 Bandley Drive, in Cupertino, California։

RR Auction-ը կարծում է, որ $181,183 վաճառքի գինը նոր ռեկորդ է ստորագրված այցեքարտի համար: Առանց ստորագրության Ջոբսի մեկ այլ այցեքարտ արժեցել է $12,905, մոտավորապես $168,000 պակաս, քան ստորագրված տարբերակը:

Վաճառված ամենաթանկ ապրանքներից մեկը, որը կրում է Ջոբսի ստորագրությունը, Apple-ի հիմնադրման բնօրինակ պայմանագիրն էր, որը ստորագրվել էր Ջոբսի և համահիմնադիրներ Սթիվ Վոզնյակի և Ռոնալդ Ուեյնի կողմից: Այն վաճառվել է Sotheby’s-ի կողմից 2011 թվականի դեկտեմբերին 1,594,500 դոլարով։

 

Կիսվեք այս հոդվածով