Հայաստանի բանկերի միությունն ամփոփեց բանկային գործունեության առաջին կիսամյակի տվյալները

6 Min Read

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐՈՒՄ ՆՈՐ  ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ

Հայաստանի բանկերի միությունն (ՀԲՄ) ամփոփեց բանկային գործունեության առաջին կիսամյակի տվյալները: Այսպիսով, առաջին 6 ամիսների ընթացքում առևտրային բանկերը միասին ունեն 537 մասնաճյուղ: Առաջին կիսամյակի վերջի դրությամբ՝ Առեվտրային բանկերն ունեն 12,843 աշխատակից:

ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

Հայաստանում ապրող քաղաքացիները, մասնավորապես, անկանխիկ գործարքների մասին օրենքի ընդունումից հետո սկսել են ավելի շատ անկանխիկ գործարքներ իրականցնել: Հայաստանի բանկերի միությունը հետաքքրական ցուցանիշներ է արձանագրել՝ավելացել են ինտերնետով, POS տերմինալներով եվ ATM համակարգով կատարված գործարքները: Ստացվել է այնպես, որ քանակի առումով ինտերնետային միջավայրում կատարված գործարքները գրեթե նույնն են, ինչ POS տերմինալներով կատարված  գործարքները:

ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանի խոսքով՝ նախկինում անկանխիկ գործարքների դեպքում զիջում էր ինտերնետ միջավայրը: Հիմա դրանք հավասարվել են քանակի առումով: «Ծավալների առումով եթե նայում ենք, ապա ATM-ով կանխիկացումներն ավելի շատ են: Սակայն այս միտումը գնալով փոքրանում է: Ինտերնետային միջավայրում այս գործարքների ծավալը 26 % աճել է՝ համեմատած նախորդ տարվա առաջին կիսամյակի ծավալների հետ: POS տերմինալներով գործարքները ևս 38.3 % աճել են:
43.3 % աճ կա ինտերնետային գործարքներում», – նշեց Արման Սարգսյանը:

Քաղաքացիները սկսել են 78.2 % ավելի շատ կիրառել հայաստանյան առևտրային բանկերի քարտերն արտասահմանում:

«2021-ի առաջին կիսամյակում մոբիլությունը դեռ ցածր էր և Հայաստանի քաղաքացիներն արտասահմանում ավելի քիչ գործարքներ էին կատարում:  Դրա համար 2022-ի թիվն ավելի բարձր է», – հավելեց Արման Սարգսյանը:

Հետաքրքրական է նաև արտասահմանյան քարտերով Հայաստանում կատարված գործարքների թիվը: Սա էլ ցույց է տալիս, որ զբոսաշրջիկների ներհոսքի մեծ թիվ է արձանագրվել Հայաստան: Այս իմաստով առաջին կիսամյակում աճը կազմում է 30.1 համեմատած 2021 թվականի առաջին կիսամյակի հետ: Հայկական քարտերով արտասահմանում գործարքների թիվը կազմել է 100 %:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում վերջին կես տարվա ընթացքում տեղադրվել է 27 նոր բանկոմատ, 4656 POS տերմինալ: Այսինքն POS  տերմինալների թիվն աճել է 25.4 %:
ՀԲՄ ղեկավարների խոսքով՝ երկրորդ եռամսյակում անկանխիկ գործարքների թիվը զուգահեռ կշարունակի աճել:

ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ

Ըստ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի՝ Հայաստանում և ամբողջ աշխարհում գնաճային միտումներ են արձանագրվել, և դրա ֆոնին Հայաստանում ավանդներն ու վարկերն էական փոփոխություններ չեն արձանագրել: Այս տարվա հունիսին անցած տարվա դեկտեմբերի համեմատ ավելացել են վարկերի տոկոսադրույքները: Դրամով ավելացումը կազմում է 1.4 տոկոս: Անցած տարվա հունիսի համեմատ վարկերի տոկոսադրույքներն ավելացել են՝ 0.8%-ով՝ կազմելով 13.6%: Դոլարով վարկերի տոկոսադրույքները 2021թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է 0.2%-ով: Անցած տարվա հունիսի համեմատ՝ ավելացումը 0.1% էր՝ կազմելով 8.6%:

«Վարկերի մասով պորտֆելը 0.7 տոկոս էր ավելացել: Սա խոսում է այն  մասին, որ հիմնական եկամուտը եկել է ոչ տոկոսային ճանապարհով: Ոչ թե տրամդրված վարկերի հաշվին է շահույթն ապահովել, այլ գործարքներից: Իսկ գործարքները պայմանվորված են եղել ոչ ռեզիդենտներով, որոնք իրենց գործարքները տեղափոխել են Հայաստան՝ բիզնես գործունեություն իրականացնելու համար: Կես տարվա ընթացքում 20 հազարից ավելի ոչ իրավաբանական եվ ֆիզիկական անձանց հաշիվներ են բացվել: Եվ միաժամանակ ունենք զբոսաշրջիկների թվի շատ մեծ ավելացում», – տեղեկացրեց ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

Առեվտրային բանկերն ավելացրել են ներգրավվող ավանդների տոկոսադրույքները՝այս տարվա հունիսին անցած տարվա դեկտեմբերի համեմատ կազմել է 0.2 տոկոս: Անցած տարվա հունիսի համեմատ ներգրավվող ավանդների տոկոսադրույքը նվազել է 0,8%՝ կազմելով 9,6%: Դոլարով ավանդների տոկոսադրույքները 2021թ-ի դեկտեմբերի համեմատ նվազել են 0,1%-ով, անցած տարվա հունիսի համեմատ՝ 0,4%-ով՝ կազմելով 3,7%:

«Եթե նայենք, թե ինչ արժույթով է տեղադրված եղել ավանդը, ապա դրա հարաբերակցությունը 50/50 % է՝խնայողությունները բանկերում դրվել են կեսը արտարժույթով, կեսը՝ դրամով: Մենք տեսնում ենք, որ արտարժույթով ավանդներն ավելացել են՝պահպանելով այդ 50 տոկոսը: Բանկերը ոչ միայն ավանդների տեսքով են միջոցներ ներգրավվում, այլ նաև պարտատոմսերի թողարկման միջոցով: Բանկերը միայն 376 մլրդ. դրամի չափով  պարտատոմսերի միջոցներ են  ներգրավվել  առաջին կիասմյակի ընթացքում», – տեղեկացրեց ՀԲՄ գործադիր տնօրենը:

ԲԱՆԿԵՐԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ ԵՎ ՀԱՇԻՎՆԵՐ

Ներկայացվեցին նաև կիսամյակային ամփոփ տվյալներ բանկերի հաճախորդների, հաշիվների և քարտերի, ինչպես նաև փոխանցումների և համակարգի կողմից վճարված հարկերի վերաբերյալ։

Այսպիսով, 2022թ-ի հունիսին բանկերի հաճախորդների թիվը 2021թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է 123 214-ով կամ 3.6%-ով, մասնավորապես, ֆիզ. անձինք ավելացել են 107 802-ով (3.3%), իրավաբանական անձինք՝ 15 412-ով (13.4%):

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ ՀՀ առևտրային բանկերը սպասարկում են ֆիզիկական և իրավաբանական անձանց թվով 6 մլն 987 հազար հաշիվ: 2022թ-ի հունիսին հաճախորդների հաշիվներն ավելացել են՝ 300 459-ով (4.5%):

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ՇԱՀՈՒՅԹ

Առաջին կիասմյակում առեվտրային բանկերն ապահովել են 111 մլրդ. դրամի շահույթ:
ՀԲՄ ղեկավարները հայտնեցին, որ 2015-16 թվականների համեմատ, բանկերի կապիտալն ու ակտիվները էապես մեծացել են: Սակայն կապիտալի շահութաբերության մակարդակը մշտապես ցածր է եղել բանկային համակարգում:

«Մենք տեսնում ենք, որ շահութաբերության մակարդակը 10 %-ից մշտապես ցածր է եղել: Եթե դիտարկում ենք եվրոպական բանկերի միջին շահութաբերության մակարդակը և ԱՄՆ բանկերի միջին շահութաբերության մակարդակը, ապա հայաստանյան բանկերի շահութաբերության մակարդակը անհամադրելի է այս բանկերի շահութաբերության մակարդակի հետ: Բայց իրականում պետք է շեղվեր, քանի որ ներդրողի տեսակետից, եթե ինքը նույն շահութաբերությունը ստանա զարգացած երկրում, ապա պետք է ներդրումներ կատարեր այդ երկրներում: Այս առումով մեզ մոտ ցածր է եղել, և զարգացող երկրներում բանկերի զարգացվածության մակարդակը բավականին ցածր է եղել: Եվ սա հիմնականում պայմանվորված էր պատերազմական հետևանքների ու համավարակի հետ»,-նշեց ՀԲՄ գործադիր տնօրենը:

ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանը տեղեկացրեց, որ կրճատվել է տնտեսության մի քանի ճյուղերին տրամադրվող վարկերը: Նվազել են սպասարկման ոլորտին, արդյունաբերությանը, առևտրինտրանսպորտի և կապի ոլորտին հատկացվող վարկային պորտֆելի ծավալները: Քիչ աճ են արձանագրել սպառողական, գյուղատնտեսական և շինարարական ոլորտներին հատկացված վարկերը:

TAGGED:
Share This Article