Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում:
Մասնավորապես, նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև: Ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ, և կիրականացվի գծանշում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում