Crocus City Hall համերգասրահը, որտեղ տեղի է ունեցել մարտի 22-ի ահաբեկչությունը, գրավադրված է Գազպրոմբանկում, ասվում է անշարժ գույքի միասնական պետական ռեգիստրի քաղվածքում, – գրում է РБК-ն։
Մեժդունարոդնայա փողոցի թիվ 20 շենքը՝ ավելի քան 38 հազար քառակուսի մետր մակերեսով, որը պատկանում է Crocus International-ին (գործարար Արազ Ագալարովի «Crocus Group»-ի կառույցներից մեկը), գրավադրված է 2023 թվականի նոյեմբերի հիփոթեքային պայմանագրով։ Այս օբյեկտը գրավադրվել է Գազպրոմբանկում:
Crocus Group-ը հրաժարվել է մեկնաբանություններից: Գազպրոմբանկը ևս չի պատասխանել հարցմանը։
Ի՞նչ է սա նշանակում Գազպրոմբանկի համար
2023 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Ագալարովի Crocus Group-ը կփոխարինի հիմնական վարկատուին և Սբերբանկի փոխարեն այն դարձավ Գազպրոմբանկը: Աղբյուրները հայտնել են, որ Ագալարովի խումբը վերաֆինանսավորել է մոտ 100 միլիարդ ռուբլու վարկեր։
Crocus City Hall-ի շենքը վնասվել է, ուստի գրավի լուծարային արժեքը, թեև չի զրոյացվել, բայց նվազել է։
Crocus City Hall-ը գործում էր որպես համերգների վարձակալության վայր։ Որոշ փորձագետներ նրա տարեկան համախառն շրջանառությունը գնահատել են մոտավորապես 4 միլիարդ ռուբլի, իսկ համախառն եկամուտը՝ 500 մլն ռուբլից մինչև 1 միլիարդ ռուբլի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում