Ամերիկյան Dell համակարգչային ընկերությունը վերջնականապես լքում է Ռուսաստանը և կրճատում ռուսաստանցի բոլոր աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է CNews-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ընկերությունն աշխատանքից ազատելիս աշխատակիցներին կվճարի մինչև ութ ամսվա աշխատավարձ։ Նշվում է, որ Dell-ի ռուսական ներկայացուցչությունում աշխատում է մոտ 50 մարդ։ Կրճատման տակ են ընկնում բոլոր վաճառքի մասնագետները, ինչպես նաև տեխնիկական և մարքեթինգի բաժինների աշխատակիցները։ Աշխատանքից ազատվելուց հետո աշխատակիցներին անվճար տրվում են նոթբուքեր և մոնիտորներ, վճարվում է բոնուս, իսկ կամավոր բժշկական ապահովագրությունը պահպանվում է ընտանիքի համար մինչև 2022 թվականի վերջ։
Սպասվում է, որ օգոստոսի 30-ը կլինի Dell-ի վերջին աշխատանքային օրը ռուսական շուկայում:
Հիշեցնենք, որ փետրվարին Dell-ը դադարեցրեց իր սարքավորումների վաճառքը Ռուսաստանում և Ուկրաինայում՝ հայտարարելով, որ ուշադիր հետևելու է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո զարգացումներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում