Կանադացի գործարարը ցանկանում է գնել TikTok-ը մինչև 90% զեղչով

1 Min Read

Կանադացի գործարար Քևին Օ’Լիրին ցանկանում է գնել TikTok-ը 90% զեղչով՝ ԱՄՆ-ում ընկերության նկատմամբ հետապնդումների պատճառով․ գրում է CNBC-ն։

Կանադացի գործարարի նախնական հայտը սոցիալական մեդիայի հսկայի համար կկազմի 20-30 միլիարդ դոլար: Գործարքի համար կպահանջվի Սպիտակ տան հաստատումը և ԱՄՆ-ում պլատֆորմի ալգորիթմները «կրկնօրինակելու» հնարավորություն:

«Դա Ամերիկայի ամենամեծ ժամանցային և բիզնես ցանցն է, ուստի այն մեծ հետաքրքրություն և մեծ արժեք է ներկայացնում»,- ասել է գործարարը։

«Բայց հավանական չէ, որ Չինաստանի կառավարությունը վաճառի ալգորիթմները, այնպես որ, այն, ինչ դուք ստանում եք, TikTok արժեքավոր տեղական ապրանքանիշն է և 170 միլիոն օգտատերերը, առանց տվյալների»,- նշել է Օ’Լիրին:

Կիսվեք այս հոդվածով