ՊԵԿ-ը հորդորում է ուշադիր լինել հաշվետվությունների ներկայացման համակարգի անձնական էջերին

0 Min Read
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ գործարկված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգում՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման համակարգի հարկ վճարողների անձնական էջերում, արդեն իսկ, տեղադրվել են հարուցված վարույթների վերաբերյալ ծանուցագրերը։
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին՝ ուշադիր և հետևողական լինել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման համակարգի անձնական էջերին՝ հարուցված վարույթների շրջանակում իրավունքների իրացման հնարավորությունը բաց չթողնելու նպատակով։
Կիսվեք այս հոդվածով