Աֆղանստանում արգելել են կրիպտոարժույթները

1 Min Read

Աֆղանստանի Կենտրոնական բանկն այս ամիս սահմանել է կրիպտոարժույթների համազգային արգելք: Իսկ թալիբները ձերբակալել են մի քանի դիլերների, որոնք թվային տոկենների առևտուրը դադարեցնելու հրամանին չեն ենթարկվել: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

«Ճնշումները սկսվել են այն բանից հետո, երբ որոշ աֆղանցիներ փորձել են կրիպտոարժույթների միջոցով փրկել իրենց հարստությունը և այն թալիբների հասանելիությունից հեռու պահել: Կրիպտոարժույթը դարձել է փող փոխանցելու տարածված միջոց մի երկրի համար, որը կտրված է համաշխարհային բանկային համակարգից՝ զինյալ խմբավորման նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով»,-նշված է հոդվածում։

Հերաթի ոստիկանական բաժանմունքի քրեական հետախուզության բաժնի ղեկավար Սայեդ Շահ Սաադաթը գործակալությանը հայտնել է, որ ձերբակալվել է 13 մարդ: Նրանց մեծ մասը գրավի դիմաց ազատ է արձակվել։

Հերաթում՝ Աֆղանստանի մեծությամբ երրորդ քաղաքում և թվային նշանների առևտրի կենտրոնում, փակվել են կրիպտոարժույթների հետ կապված ավելի քան 20 բիզնեսներ:

Share This Article