Որո՞նք են Հայաստանի ամենավստահելի ու անվստահելի գործընկերները

1 Min Read

Իրազեկ քաղաքացիների միավորումը հարցում է անցկացրել, թե որո՞նք են Հայաստանի ամենավստահելի գործընկերը։

Կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը տեղեկացրել է, որ հարցման արդյունքներով առաջին տեղում Ֆրանսիան է:

«Շատ մեծ տարբերությամբ Ֆրանսիան է, հաջորդը՝ Իրան․ հասարակության 36%-ը համարում է, որ Իրանը վստահելի գործընկեր է։ Մոտ 1/3-րդը համարում է, որ Հնդկաստանն է վստահելի գործընկեր, մոտ 27%-ը համարում է, որ ՌԴ-ն է, և մեկ քառորդը համարում է, որ ԱՄՆ-ն է վստահելի գործընկեր: Հարցրել ենք՝ որոնք են ամենաանվստահելի գործընկերները, և այստեղ 4-ից 3-ը պատասխանել են Թուրքիան, Ադրբեջանը։ ՌԴ-ն երրորդ հորիզոնականում է՝ 41.3%-ը համարում է, որ ՌԴ-ն անվստահելի գործընկեր է։ Շատ ավելի փոքր ցուցանիշներով՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Իրանը և այլն»,-ասել է նա։

Կիսվեք այս հոդվածով