Դատական հայց` Starbucks-ի դեմ. ի՞նչ են պահանջում հաճախորդները

1 Min Read

Կալիֆոռնիայի մի խումբ բնակիչներ դատական հայց են ներկայացրել Starbucks-ի դեմ՝ պնդելով, որ հայտնի ցանցը խտրականություն է ցուցաբերում լակտոզ անտանելիություն ունեցող հաճախորդների նկատմամբ: Այս մասին գրում է The Guardians-ը։

5 միլիոն դոլար արժողությամբ խմբակային հայցը ներկայացնում է Մարիա Բոլիգերին, Դաուն Միլլերին և Շունդա Սմիթին՝ երեք կանայք, ովքեր պնդում են, որ Starbucks-ը խախտել է հաշմանդամություն ունեցող ամերիկացիների օրենքը (ADA):

Նրանց խոսքով՝ ցանցն առաջարկում է առանց լակտոզայի կաթով սուրճ ավելի բարձր գներով, քան սովորական կաթով: Յուրաքանչյուր սուրճի համար նրանցից գանձվել է $0,50-ից $0,80 հավելյալ վճար։

«Սուրճի ցանցն ստեղծել է առանձին, ավելի թանկ մենյու, որն ուղղված է այն հաճախորդներին, ովքեր չեն կարող կաթ ընդունել»,- ասվում է հայցի մեջ և նշվում, որ Starbucks-ում սոյայի, վարսակի, կոկոսի կամ նուշի կաթի հավելյալ արժեքը չի արտացոլում մանրածախ առևտրի էապես ավելի բարձր արժեքը։

Կիսվեք այս հոդվածով