BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորությունները
Շվեդիան կարող է բախվել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի
Շվեդիան կարող է բախվել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի
5 Փետրվարի, 2023
ՀՀ առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
ՀՀ առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
4 Փետրվարի, 2023
Բեռնափոխադրող ամենամեծ էլեկտրական անօդաչու սարքը
Բեռնափոխադրող ամենամեծ էլեկտրական անօդաչու սարքը
3 Փետրվարի, 2023
Փողի զանգվածի ծավալները և կառուցվածքը 2022 թ.-ի մարտ-նոյեմբեր ամիսներին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Փողի զանգվածի ծավալները և կառուցվածքը 2022 թ.-ի մարտ-նոյեմբեր ամիսներին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
3 Փետրվարի, 2023
Նյուտոնի «Օպտիկա» աշխատությունն աճուրդի կհանվի շուրջ կես միլիոն դոլարով
Նյուտոնի «Օպտիկա» աշխատությունն աճուրդի կհանվի շուրջ կես միլիոն դոլարով
3 Փետրվարի, 2023
Aa
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Վերնագիր: Քննարկվել են ՌԴ Օմսկի մարզի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները
Կիսվել
BanksNewsBanksNews
Aa
Որոնում
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > Լրահոս > Պաշտոնական > Քննարկվել են ՌԴ Օմսկի մարզի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները
ՊաշտոնականՏնտեսություն

Քննարկվել են ՌԴ Օմսկի մարզի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները

26 Օգոստոսի, 2022
Կիսվել
2 Min Read
Քննարկվել են ՌԴ Օմսկի մարզի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները
ԿԻՍՎԵԼ

Օգոստոսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանը և Արման Խոջոյանն ընդունել են ՌԴ Օմսկի մարզի նահանգապետ, մարզի կառավարության նախագահ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին նախարարներ, գործարար համայնքի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, արդյունաբերության և առևտրի բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները:

Կողմերը համակարծիք են եղել, որ համագործակցության մեծ ներուժ կա տնտեսության բոլոր ոլորտներում, որը պետք է զարգացնել և խորացնել: Հեռանկարային են համարվել գյուղատնտեսության, արդյունաբերության, առևտրի ոլորտները:

Նշելով, որ այցի հիմնական նպատակն է ամրապնդել առկա համագործակցությունը, գտնել նոր գործընկերներ և վաճառքի նոր շուկաներ Օմսկի մարզի ներկայացուցիչները ներկայացրել են մարզի տնտեսական հնարավորությունները և ոլորտները, որտեղ կարող են համագործակցել և կիսվել փորձով: Հատկապես առանձնացվել է գյուղատնտեսության ոլորտը, մասնավորապես, գյուղտեխնիկայի և ժամանակակից սարքավորումների արտահանման, հացահատիկային, հատիկաընդեղենային մշակաբույսերի արտահանման, սերմերի մատակարարման հնարավորություններով:

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է, որ Հայաստանի և Օմսկի մարզի հետաքրքրությունները գյուղատնտեսության ոլորտում համընկնում են և հարկավոր է շարունակել ամենօրյա աշխատանքը` անհրաժեշտ կապեր ստեղծելու և երկուստեք ցանկալի արդյունքների հասնելու համար:

Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է և շահագրգռված փոխգործակցությամբ տնտեսության բոլոր բնագավառներում, իսկ պատվիրակության այցը նոր խթան կհանդիսանա առկա համագործակցությունը զարգացնելու համար, հատկապես, որ դրա համար կան բոլոր նախադրյալները։ Նա նաև կարևորել է  առևտրային տների ստեղծման  հարցը, գործարար հանդիպումների կազմակերպման անհրաժեշտությունը:

Օմսկի մարզի ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանն ունի շատ բարձորակ ապրանքներ, գինիներ, ալկոհոլոյին խմիչքներ, չրեր, մուրաբաներ և այլն, որոնք սակայն արժանվույն ներկայացված չեն մարզում: Առևտրային տների ստեղծումը հնարավորություն կտա լրացնելու այդ բացը, իսկ Օմսկի հայկական համայնքի ներգրավվածությունը իրականացվող համագործակցության ծրագրերում մեծ արդյունքներ կարող է տալ:

Հանդիպման ընթացքում կարևորվել է տեղեկատվության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Օմսկի մարզ հայ գործարար պատվիրակության այց կազմակերպելու վերաբերյալ:

You Might Also Like

Փողի զանգվածի ծավալները և կառուցվածքը 2022 թ.-ի մարտ-նոյեմբեր ամիսներին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ինչպես տեղեկություն ստանալ կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկի վերաբերյալ

Տեղի է ունեցել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մասնավորեցման մրցույթ

Եվրոպական կենտրոնական բանկը բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը

Իսրայելի տնային տնտեսությունների և բիզնես շրջանակների թերահավատությունը սեփական երկրի տնտեսության նկատմամբ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ghandilyan 26 Օգոստոսի, 2022
Կիսվեք այս հոդվածով
Facebook Twitter Pinterest LinkedIn Telegram Email Copy Link Print
Թողնել մեկնաբանություն Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գտեք մեզ սոց. ցանցերում

Ad image

Կարդացեք նաև

Փողի զանգվածի ծավալները և կառուցվածքը 2022 թ.-ի մարտ-նոյեմբեր ամիսներին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՎերլուծությունՏնտեսություն

Փողի զանգվածի ծավալները և կառուցվածքը 2022 թ.-ի մարտ-նոյեմբեր ամիսներին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Փետրվարի, 2023
Ինչպես տեղեկություն ստանալ կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկի վերաբերյալ
ԼրահոսՊաշտոնական

Ինչպես տեղեկություն ստանալ կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկի վերաբերյալ

3 Փետրվարի, 2023
Տեղի է ունեցել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մասնավորեցման մրցույթ
ԼրահոսՊաշտոնական

Տեղի է ունեցել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մասնավորեցման մրցույթ

3 Փետրվարի, 2023
Եվրոպական կենտրոնական բանկը բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը
Տնտեսություն

Եվրոպական կենտրոնական բանկը բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը

3 Փետրվարի, 2023

© BANKSNEWS.am

  • Լրահոս
  • Բիզնես
  • Բանկեր
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Հետևեք մեզ

Բաժանորդագրվեք մեր էջերին և բաց մի թողեք մեր վերջին նորությունները․

Facebook Telegram Youtube

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Մոռացե՞լ եք գաղտնաբառը