Նորվեգիայի նավթի և էներգետիկայի նախարար Թերիե Աասլանդը հայտարարել է, որ չնայած ճգնաժամին, իշխանությունները չեն նվազեցնի բնական գազի արժեքը Եվրամիության երկրների համար։ Այս մասին նա ասել է E24 լրատվական գործակալության հետ զրույցում։
«Կառավարությունը չի պարտադրի գազի մատակարարման համար շուկայականից ցածր ֆիքսված գնով պայմանագրեր կնքել»,- ասել է նավթի և էներգետիկայի նախարարը։
Աասլանդը հիշեցրել է, որ Բրյուսելը «20 տարի առաջ ինքը հրաժարվեց երկարաժամկետ պայմանագրերի պրակտիկայից՝ հօգուտ սփոթ շուկայի»։ Այժմ Նորվեգիան «հնարավորություն է թողնում ընկերություններին նման պայմանագրեր կնքել՝ ելնելով բացառապես տնտեսական շահերից»։
Ավելի վաղ Reuters-ը գրել էր, որ հատուկ ռազմական գործողությունը մեծացրել է Նորվեգիայի բնական պաշարների պահանջարկը։
Ինչպես հաղորդվում է, Եվրոպայում գազի փոխարժեքը բարձրացել է հազար խորանարդ մետրի դիմաց 3100 դոլարից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում