Միասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է իրավիճակն Հայաստանի Հանրապետության աշխատաշուկում 2024 թվականի մարտի 1-ի դրությամբ.
- ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 63.4 հազար մարդ,
- ՄՍԾ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 13.9 հազար աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով,
- ՄՍԾ տարածքային կենտրոնները համագործակցել են 17.1 հազար գործատուի հետ, որից հավաքագրվել է 2010 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 193-ը նոր ստեղծված աշխատատեղ է,
- Աշխատանքի է տեղավորվել 1849 աշխատանք փնտրող (1050-ը՝ կին, 354-ը՝ երիտասարդ, 25-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ): Տարեսկզբից տարբեր պատճառներով դադարեցվել է 4005 գործազուրկի կարգավիճակը: