«Աերոֆլոտ» ավիաընկերությունը հայտարարել է, որ անվճար կփոխի կամ կվերադարձնի ավիատոմսերի գումարը, եթե դրանք չեղարկվել են Մոսկվայի մերձակայքում գտնվող Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով: Այս մասին հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Խոսքը մարտի 22-ից (Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից) մինչև մարտի 25-ը ներառյալ նախատեսված թռիչքների մասին է։
«Թույլատրվում է ավիատոմսերի հարկադիր վերաբաշխում մեկնման օրվանից հաջորդ 3 օրվա ընթացքում՝ երթուղու պահպանմամբ կամ փոխադրման ամբողջ արժեքի հարկադիր փոխհատուցմամբ»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում