Հայաստանում կոռուպցիայի հակազդման և հանցագործությունների դեմ պայքարի համատեքստում անցյալ տարի Ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում բացահայտվել են պետությանը շուրջ 16 մլրդ դրամի չափով վնաս պատճառելու դեպքեր։
Այս մասին ասաց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը։
Նրա խոսքով՝ տնտեսվարողների կողմից ընդհանուր առմամբ շուրջ 9,3 մլրդ դրամի հարկային պարտավորություններ չկատարելու դեպքեր են բացահայտվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում