Nissan-ը պլանավորում է ավելացնել վաճառքի ցուցանիշները 1 միլիոն ավտոմեքենայով

1 Min Read

Nissan Motor-ը ներկայացրել է 2024-2030 ֆինանսական տարիների իր զարգացման ծրագիրը. գրում է Коммерсантъ-ը։

Այդ պլանի համաձայն՝ ճապոնական արտադրողը մտադիր է 2023 թ․-ի համեմատությամբ մինչև 2026 ֆինանսական տարվա ավարտ (2027 թվականի մարտ)  ավելացնել վաճառքը 1 միլիոն ավտոմեքենայով՝ միաժամանակ զգալիորեն թարմացնելով իր մոդելային գիծը։

Nissan-ը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում 30 նոր մոդելներ թողարկել ամբողջ աշխարհում: Դրանցից 16-ը կլինեն էլեկտրական, իսկ 14-ը՝ ներքին այրման շարժիչներով (ICE): Իսկ մինչև 2030 թվականը ճապոնական կոնցեռնը կավելացնի էլեկտրական մեքենաների նոր մոդելների թիվը մինչև 34-ի: Դրա շնորհիվ նա հույս ունի մինչև 2026 ֆինանսական տարին ավելացնել էլեկտրական մեքենաների մասնաբաժինը ընդհանուր վաճառքում մինչև 40%, իսկ մինչև տասնամյակի վերջ՝ 60%:

 

Կիսվեք այս հոդվածով